Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանի ապագա մրցակիցը՝ Bloomberg-ի 50 ամենահաջողակներից

Էրդողանի ապագա մրցակիցը՝ Bloomberg-ի 50 ամենահաջողակներից
12.12.2019 | 22:30

Bloomberg գործակալությունը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ընդգրկել է 2019-ի աշխարհի ամենահաջողակ մարդկանց ցուցակում:
Ցուցակը կազմվել է գործակալության՝ աշխարհի տարբեր երկրներում աշխատող թղթակիցների ու խմբագիրների քվեարկության արդյունքներով: Ըստ Bloomberg-ի, նա հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հաղթել է ՝ ի հեճուկս իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Էրդողանի ու նրա թիմակիցների ջանքերի: Իմամօղլուն 2023-ի նախագահական ընտրություններում լինելու Էրդողանի գլխավոր մրցակիցը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ